27/01/2022 11:48
ՀՀ կառավարությունն արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրի 40 ու 20 հազար դրամ աջակցություն
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի` պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն:
Նախարարի խոսքով` միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու գտնվում են սոցիալապես ոչ բարենապաստ վիճակում:
Սրանով ու ձմեռակացի հնարավոր դժվարություններով պայմանավորված` առաջարկվում է աջակցության ժամկետները ևս երկու ամսով երակարձագել:
Այսպիսով` մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները` 20 հազար դրամ: