27/01/2022 19:36
Թուրքիայում ասել եմ՝ պետք է ճանաչեք ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը պետք է համակերպվի Արցախի ինքնորոշման իրավունքի հետ․ տեսագրությունը կտեղադրեմ կապիտուլյանտների՝ Անթալիայում ելույթի օրը․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինչպես երևում է՝ «կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին»։
«Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը խոսքի բովանդակության մեջ է»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը և շարունակել․
«Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով՝ ասել եմ ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։
Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել եմ, որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն»,«ճանապարհների բացում», «ապաշրջափակում»։
Հ.Գ. Ով կասկածում է, տեսագրությունը կտեղադրեմ, բայց կապիտուլյանտների՝ Անթալիայում ելույթ ունենալու օրը, որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» և «կապիտուլյանտների» ելույթների տարբերությունը Թուրքիայում»։