27/01/2022 09:41
«Փաստ». Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտութի
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Թերթի աղբյուրները պնդում են, որ կոնֆլիկտը նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի։
«Փաստ»-ի ունեցած տեղեկություններով, ծեծի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել. մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո շատ ճկուն ձևով տեղափոխվել է վերջինիս ճամբար։
Ավելին, Օսիպյանը կտրուկ փոխել է իր մոտեցումներն ու հայացքները և անգամ որոշ առիթներով քննադատաբար է արտահայտվել Բաբայանի հասցեին։ Թերթի արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի վերջնական որոշմանը։