27/01/2022 18:00
Ադրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելու
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։
Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։
«Ֆիզուլիի օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար», - նշել է նա։