28/01/2022 10:17
Երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում. աշխատանքները շատ կոնկրետ են. ՀՀ փոխվարչապետ
Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում ու դա հաստատված է հայտարարություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմային:
Ըստ Գրիգորյանի՝ սա շատ պոզիտիվ առաջընթաց է:
«Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, այդ աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ», - ասաց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում աշխատանքայն խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են ու կոնկրետ նպատակ են հետապնդում:
«Դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են», - մանրամասնեց ՀՀ փոխվարչապետը: