28/01/2022 20:31
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ու խորհրդարանին հղած իր ուղերձում ասել է, որ վճռական է տրամադրված՝ Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցելու հարցում։
«Անկեղծ ասած, ես ուզում եմ ձեզ տրամադրել, որ մենք նաև երկրորդ ատոմակայանը պետք է կառուցենք, իսկ ինչու՞՝ ոչ»,- ասել է Լուկաշենկոն։
«Մենք երկխոսում ենք տարբեր երկրների հետ, որոնք կարող են դա իրագործել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Որ երկիրն ավելի ձեռնտու պայմաններ առաջարկի, նրա հետ էլ կպայմանավորվենք։ Բայց ասել, որ հենց վաղը կսկսվի երկրորդ ատոմայականի կառուցումը, վաղ է։ Կասկածները շատ են, բայց ես լի եմ վճռականությամբ, որ եթե մենք այս կյանքում չհասցնենք կառուցել այն, ապա գոնե կսկսենք դրա կառուցումը»,- ասել է Բելառուսի նախագահը։