28/01/2022 17:00
Արևից խանձված դեմքերն ու ցրտից ճաքած ձեռքերն են երաշխավորում մեր խաղաղ ու անվտանգ կյանքը․ մենք նրանց հաղթանակ ենք պարտք․ Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ։ Արթուր Ղազինյանը լուսանկար է հրապարակել դիրքապահների հետ ու գրառում արել, որում նշված է․
«Էս տղերքին ասացի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարն է, իրենք՝ նույն առյուծը:
Արևից խանձված դեմքերն ու ցրտից ճաքած ձեռքերն են երաշխավորում մեր խաղաղ ու անվտանգ կյանքը, ու մենք իրենց հաղթանակ ենք պարտք:
Իսկ մեր գողացված տոները ձեր քթերից ենք բերելու:
Շնորհավոր տոնդ, Հա՛յ Զինվոր . . .»։