28/01/2022 21:55
Պետության վերականգնման, զարգացման ջատագովն ենք, իսկ դրա առաջին պայմանը հզոր բանակ ունենալն է․ մեր բանակը վերածնվելու է․ պատգամավոր
Ես վստահություն ունեմ, և մենք այդ հույսով ենք ապրում, որ բանակը վերածնվելու է։ Եթե դա չլինի, ոչինչ չի լինի, Մեղրիի զորամաս կատարած այցի ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
«Իհարկե, մենք լավատես ենք, մեր պետության վերականգնման, զարգացման ջատագովն ենք, իսկ դրա առաջին պայմանը հզոր բանակ ունենալն է։ Կրկնակի տոն է, որ Մեղրու մեր զորամասում զինվորների երդմնակալություն է։ Կյանքը շարունակվում է, հուսով եմ՝ մոտ ապագայում այս օրերը որպես տխուր անցյալ ենք հիշելու։ Բանակի զարգացմանը նպաստելու պատրաստ ցանկացած ուժի հետ մենք էլ պատրաստ ենք աջակից, զորավիգ ու մասնակից լինել։ Բանակն ինքնուրույն մարմին չէ՝ պետության ամենակարևոր համակարգն է։ Ամեն ինչ կապ ունի՝ սպառազինությունը, բարոյահոգեբանական վիճակը, դեմոգրաֆիական վիճակը, հասարակության՝ բանակի հանդեպ ունեցած վերաբերմունքը և, իհարկե, տնտեսությունը։ Ուժեղ բանակ կարող է միայն ուժեղ տնտեսություն ունեցող երկիրն ունենալ»,- նշել է պատգամավորը։