28/01/2022 20:15
ԵՄ-ն Ադրբեջանի հետ քննարկելու է դեպի Եվրոպա գազամատակարարման ծավալը մեծացնելու հարցը․ Financial Times
Եվրամիությունը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը, հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը կայցելի Բաքու, այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի և բնական ռեսուրսների հարցերով նախարարների հետ:
«Ակնկալում ենք, որ բանակցությունները նվիրված կլինեն Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում Ադրբեջանի դերակատարությանը»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը: