28/01/2022 11:10
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք. արձանագրվել է 1 մահ
Հունվարի 28-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք: Կատարվել է 8707 թեստավորում, առողջացել՝ 267 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1527 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում։