28/01/2022 14:09
Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը. Կարեն Ջալավյան (տեսանյութ)
Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը, որն առավել հայտնի է «Քյոխ» անվամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:
«Հայոց զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով», - լրագրողների հետ զրույցում ասել է Ջալավյանը:
Լեգենդար հրամանատարը հայ ժողվորդին կոչ է արել, որպեսզի դեմքով շրջվեն դեպի Աստված:
«Զորացնենք մեր հավատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձությունների։ Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք նաև կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետև հեռացել էինք Աստծուց։ Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը», - նշել է Կարեն Ջալավյանը։