29/01/2022 14:45
Իսպանիայում սխալ են թույլ տվել 100 երեխայի պատվաստելու ժամանակ
Իսպանիայի Կանտաբրիա ինքնավար համայնքի Սանտանդեր քաղաքի բժշկական կենտրոններից մեկում սխալ են թույլ տվել Կորոնավիրուսի նոր շտամի դեմ 100 երեխայի պատվաստելու ժամանակ, հայտնում է Mundo Deportivo պարբերականը։
Պարբերականի տվյալների համաձայն՝ բուժաշխատողները պատվաստանյութը ներարկելիս ֆիզիոլոգիական լուծույթի փոխարեն ներարկումների համար նախատեսված ջուր են օգտագործել։ Քաղաքային իշխանությունները հավաստիացրել են, որ դա երեխաների առողջությանը չի վնասի, կողմնակի ազդեցություններ չեն լինի։
Այնուամենայնիվ, կասկածներ կան, որ պատվաստումներն արդյունավետ չեն լինի, ուստի քաղաքային իշխանությունները պատվաստված երեխաների ծնողներին հորդորել են ստուգել՝ նրանց մոտ հակամարմիններ առաջացե՞լ են, թե՞ ոչ։
Իսպանիայում Կորոնավիրուսի դեմ պատվաստումները կամավոր բնույթ են կրում, պատվաստման ենթակա են 5 տարեկանից բարձր քաղաքացիները։