29/01/2022 18:10
Ադրբեջանը պատրաստ է Եվրոպային լրացուցիչ ծավալի գազ մատակարարել․ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան
Ադրբեջանը պատրաստ է Եվրոպային լրացուցիչ ծավալի գազ մատակարարել՝ արտակարգ իրավիճակների դեպքում, հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։
«Ադրբեջանը պատրաստ է արտակարգ իրավիճակների դեպքում Եվրոպային գազ մատակարարել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունն ազդի գազամատակարարման վրա»,- ասել է նա։
Սուլեյմանովի խոսքով՝ թեպետ արտահանված գազի լրացուցիչ ծավալը չի փոխարինի գլխավոր մատակարարից՝ Ռուսաստանից ստացվող վառելիքի ծավալին, սակայն էներգետիկ պաշարներ ունեցող Ադրբեջանը կարող է Եվրոպային հավելյալ ծավալով վառելիք տրամադրել։
«Եթե հրատապ անհրաժեշտություն ծագի, ինչպես եղավ Թուրքիայի դեպքում, լրացուցիչ գազի որոշակի ծավալ, իհարկե, հասանելի կլինի Եվրոպայի համար, սակայն ադրբեջանական գազի մատակարարման ծավալը չի կարող հավասարվել ռուսականի հետ, դա ակնհայտ է»,- ասել է Սուլեյմանովը։