29/01/2022 10:54
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2594 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ
Հունվարի 29-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2594 նոր դեպք: Կատարվել է 7342 թեստավորում, առողջացել՝ 235 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364 348 դեպք, որոնցից 335 462-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 316 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1529 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 8 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 716 415 թեստավորում։