31/01/2022 12:27
Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ թանկացման դեմ ակցիա իրականացնող վարորդներին (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։
ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդները մեքենաներով բողոքի ակցիա են իրականացնում։ Հավաքվել են մեծաթիվ ոստիկաններ։
Ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող վարորդներին։
Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին։