31/01/2022 18:32
Արցախի Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն օրվա ընթացքում շուրջ 600 հետազոտություն կատարելու հնարավորություն ունի
Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից հաշվետու տարում ստուգումներ ու ուսումնասիրություններ են կատարվել ԱՀ տարածքում գործող ավելի քան 171, այդ թվում՝ կոմունալ, սննդի օբյեկտներում, նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում, ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
«Շարունակվել են աշխատանքները` ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանը։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՊՇՌ լաբորատորիայում մեծացել է հնարավորությունը, և արդեն հնարավոր է օրական կատարել շուրջ 600 հետազոտություն: 2021թ. իրականացվել է 32.518 հետազոտություն, որի ընթացքում հաստատվել է 4.821 կորոնավիրուսային համավարակի դրական դեպք: 2021թ. Արցախի Հանրապետությունում պատվաստվել են առաջին դեղաչափով 6112, երկրորդ դեղաչափով՝ 5032 և երրորդ դեղաչափով ՝ 90 քաղաքացի: Ներկայումս հանրապետությունում շարունակվում է պատվաստման գործընթացը: Գյուղական համայնքներում պատվաստումները կազմակերպում ենք տեղերում՝ շրջանային բուժմիավորումների մասնագետների միջոցով, որի մասին նախօրոք տեղեկացվում են համայնքների բնակիչները», - նշել է Միքայել Հայրիյանը: