31/01/2022 20:36
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսրայել
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի դաշտի տեր երկրի հավաքականի հետ։ Մեր ընտրանին կհանգրվանի Բեր Շևայի «Լեոնարդո Նեգև» հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ-ն։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Արթուր Մկրտչյան - «Երևան»
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Գոմել» (Բելառուս)
Վիտինյո - «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի - «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան - «Երևան»
Գարեգին Մաշումյան - «Երևան»
Համլետ Մանուկյան - «Երևան»
Միհրան Դերմենջյան - «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան»
Հանդիպումները կկայանան Բեր Շևա քաղաքում։