31/01/2022 22:10
Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող։
Արձագանքելով Արցախի՝ հայկական լինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե «եթե այնտեղ ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին» Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասաց
«Հետո՞: Մենք, ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք: Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին»։
Լրագրողի դիտարկմանը, թե համանախագահները վաղուց չեն խոսել, Սարգսյանը պատասխանեց.
«Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»։