31/01/2022 11:04
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ բռնցքամարտի հավաքականը կարող է համալրվել մարզիկներով արտերկրից
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ կարող է համալրվել Ուկրաինայից երկու հայ մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը նաև Հայաստանի առաջնությունն էր, որտեղ մենք հասկացանք, ինչ ունենք և ինչով ենք գնում Եվրոպայի առաջնություն: Որքան էլ լավ նախապատրաստական աշխատանքները կարևոր են, շատ ավելի կարևոր է Եվրոպայի առաջնությունում չեմպիոն ունենալը: Լավ թիմ ունենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Հավաքականը կարող է համալրվել Ուկրաինայից երկու հայ բռնցքամարտիկներով: Իսկ ինչ կապված է կառավարական հանձնաժողովի հետ, ապա հանձնաժողովի երկու նիստ արդեն իսկ կայացել է: Հասկացել ենք, թե ինչպես է օդանավակայանը սպասարկելու: Հայտնի են նաև այն հյուրանոցները, որտեղ մնալու են մարզիկները»,-ասաց Գիլոյանը:
ԿԳՄՍ փոխնախարարի տեղակալը վստահեցրեց, որ Հայաստանը բարձր մակարդակով կընդունի Եվրոպայի առաջնությունը:
Խոսելով Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդից՝ Գիլոյանը շեշտեց, որ մրցանակային ֆոնդը լինելու է, և այն սահմանելու է միջազգային ֆեդերացիան: