31/01/2022 12:06
Կառավարությունը մեղմացրել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները
Կառավարության որոշմամբ՝ մեղմացվել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները։
Փետրվարի 1-ից կթույլատրվի օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր է սահմանվում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:
Այս որոշմամբ ակնկալվում է պահպանել ստեղծված կայուն իրավիճակը և նվազեցնել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը։