31/01/2022 21:58
«Բացահայտ սուտ. ի վերջո, խայտառակվեցին, չէ՞». Սերժ Սարգսյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «բացահայտ սուտ» է որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքն ամբողջությամբ տիրապետում է բանակցային գործընթացին վեաբերվող ամբողջական ինֆորմացիային:
«Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերն ու ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին, փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է, նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ես ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև, բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր բանակցությունները», - իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքն ու Էդվարդ Նալբանդյանը ոչ թե ժամերով, օրերով, այլ ամիսներվ ու տարիներով քննարկում էին հարցերը այն մարդկանց հետո, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին:
Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանը մեծամտորեն հայտարարում է, որ տիրապետում է ամբողջական ինֆորմացիային, այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին «ընկան թակարդ», երբ որ առաջարկվեց նոր փաստաթուղթ ու իշխանությունն ընդունեց այն որպես բանակցությունների համար հիմք ու մեկ ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով, որ չկա բանակցային պրոցես:
«Մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ, երբ որ Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը», - նշեց Սերժ Սարգսյանը: