31/01/2022 13:33
Հայաստանում 2021-ին սպառողական գներն աճել են 7,2%, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել՝ 1,1%
Հայաստանում 2021 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8%, հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։
Սպառողական գների ինդեքսը աճել է 7,2%.
Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $8 մլրդ 379,2 մլն՝ աճելով 17,7%։
Արտահանումը աճել է 19,1%՝ կազմելով $3 մլրդ 022,4 մլն, ներմուծումը՝ 16,9%՝ կազմելով $5 մլրդ 356,8 մլն։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 3,3%՝ կազմելով 2 տրլն 385 մլրդ 909,7 մլն դրամ։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 1,1%՝ կազմելով 933 մլրդ 2 մլն դրամ։
Շինարարության ծավալը աճել է 7,4%՝ կազմելով 470 մլրդ 79 մլն դրամ, առևտրի շրջանառությունը աճել է 7,5%՝ կազմելով 3 տրլն 390 մլրդ 983,2 մլն դրամ, ծառայությունների ծավալը աճել է 7,8%՝ կազմելով 1 տրլն 879 մլրդ 261,1 մլն դրամ։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 0,6%՝ կազմելով 7 մլրդ 674,9 մլն կՎտ/ժ։