01/02/2022 16:27
ԿԲ կանխատեսումներով՝ տարին կփակենք 5-5,5 տոկոս գնաճով
Գնաճը զսպելու ուղղությամբ ԿԲ աշխատանքը Մարտին Գալստյանը դրական է գնահատում։ Այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում։
«Եթե մենք անցյալ տարվա ընթացքում գործողություններ չիրականացնեինք, և այդ գործողությունները միտված չլինեին ապագային, այսինքն՝ ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրները, մեր գնաճը ոչ թե սննդամթերքի համար կլիներ 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավելի»,- ասաց նա։
Մարտին Գալստյանը հայտնեց նաև, որ կանխատեսել են, թե տարեվերջին որքան կլինի ընդհանուր գնաճը Հայաստանում։
«Սպասում ենք, որ տարվա վերջում մոտենալու ենք մեր նպատակային թիրախին։ Ամենահավանական կետը, որով առաջնորդվում ենք այս պահի դրությամբ՝ կանխատեսումների շնորհիվ, 5-5,5 տոկոսի շրջանակներում է»,- ասաց ԿԲ նախագահը։