01/02/2022 09:49
«Հրապարակ». «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով արգելք են սահմանում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում, առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել։
Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը: Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռևս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել փետրվարին։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում, որի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»։