01/02/2022 21:05
6 տարվա դադարից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:
6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:
Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։