01/02/2022 16:21
Մանկական ներկայացումներ՝ Արցախի շրջաններում. «Հայաստան» հիմնադրամի հերթական ծրագիրը
Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերականգնվել է շրջիկ թատրոնի ձևաչափով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կրկին Արցախում է: Թատրոնը 12–օրյա ներկայացումներով հանդես եկավ ԱՀ շրջանների՝ Հաթերք, Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Չլդրան, Դրմբոն, Մաղավուզ, Վանք, Խնձրիստան, Մուշկապատ, Ննգի, Աստղաշեն, Պատարա, Այգեստան, Իվանյան, Գետավան և Կոճողուտ գյուղերում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում և Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:
Այդկերպ, «Հայաստան» հիմնադրամը փորձում է բարելավել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների հոգեբանական վիճակը: