01/02/2022 11:32
Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու. Արտակ Բեգլարյան
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ:
«Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու», - նշել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարը ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով խնդրում է աջակցել ֆեյսբուքյանիր էջի տարածման հարցում: