01/02/2022 11:11
25 հղիություն և 3 ծնունդ. Արցախում անպտղության հաղթահարման ծրագիրը հաջողությամբ է իրականացվել
Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը. հաջողությամբ իրականացվում է անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները, այս մասին հայտարարել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ. գրանցվել է 25 հղիություն ու 3 ծնունդ. ծնվածները տղաներ են: