02/02/2022 13:21
Եթե Հայաստանում պահպանվեն սահմանափակումները, բավարար է, որ պահպանվի կորոնավիրուսով հիվանդության ցածր շեմ. փոխնախարար
Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» տեսակով, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:
Նա նշեց, որ «Օմիկրոնն» ունի բարձ վարակելիություն ու դրանով ավելի շատ են վարակվում, սակայն հիվանդությունը վարակակիրներն ավեի թեթև են տանում ու մահվան դեպքեր քիչ են գրանցվում:
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում գործող սահմանափակումները, եթե պահպանվեն, բավարար են, որ պահպանվի ցածր շեմ, դրան զուգահեռ, պետք է ակտիվ իրականացվի պատվաստման գործընթացը:
Արմեն Նազարյանն ասաց, որ պատվաստված է երրորդ դեղաչափով, «Օմիկրոն»-ով վարակված բազմաթիվ մարդկանց հետ է շփվել ու չի վարակվել:
«Միջազգային ցուցանիշներով՝ մոտավորապես 70 տոկոս պատվաստումներ պետք է լինեն, որ կարողանան հանրային իմունիտետի շեմը պահպանեն. Հայաստանը դեռ աճելու տեղ ունի, որ հասնի այդ շեմին», - ասաց նա։
Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ «Օմիկրոն»-ով ավելի շատ վարակվում են երիտասարդները: