03/02/2022 13:38
Հայկ Մարությանն ընտանիքի հետ Երևանում է, զբաղվում է իր մասնավոր գործերով
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ընտանիքի հետ Երևանում է, զբաղվում է իր մասնավոր գործերով, Aysor.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Մարությանի գրասենյակից։
Նախկին քաղաքապետը հայտնել էր գրասենյակ բացելու մասին։
Հարցին, թե ի՞նչ նպատակով է գործում Մարությանի գրասենյակը, կա՞ն հստակ ծրագրեր, գրասենյակից պատասխանել են, թե Հայկ Մարությանի գրասենյակը զբաղվում է հանրության հետ կապի ապահովմանը վերաբերող աշխատանքով։
Մամուլում հրապարակումներ եղան, թե Հայկ Մարությանը պատրաստվում է նախընտրական դաշինք ձևավորել՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Արդյոք այդպես է՝ հարցին գրասենյակից արձագանքել են.
«Դեղին մամուլի տարածած ասեկոսեները չենք մեկնաբանում»։