03/02/2022 11:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ
Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք: Կատարվել է 9595 թեստավորում, առողջացել՝ 2359 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 944 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1543 է. նախորդ օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 8 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում։