03/02/2022 09:35
«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր թեկնածու առաջադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականից սկսած՝ ԱԺ ընդդիմությունը նախագահի թեկնածուի հարցն է քննարկում։ Սկզբում հակված էին առհասարակ թեկնածու չառաջադրելուն, քանի որ իշխանական մեծամասնության պարագայում դա ձևական առաջադրում է լինելու։ Սակայն քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ չի կարելի առանց այլընտրանքի թողնել խորհրդարանը, դա լավ շանս է՝ երկրի խնդիրների մասին խոսելու, պայքարի նոր փուլ սկսելու, լուրջ թեկնածուով հանդես գալու։ Ասացին, որ բազմաթիվ թեկնածուներ են դիտարկել։ Ոմանք չեն ընդունել առաջարկը՝ վախեցել են թիրախավորվել իշխանության կողմից։
«Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր թեկնածու առաջադրել՝ նույն ժամանակաշրջանի գործիչ, հանրային դեմք, նախկինում պաշտոն զբաղեցրած, որն ընդունելի կլինի մտածող մարդկանց համար, և նրա ֆոնին կերևա իշխանական թեկնածուի անսկզբունքայնությունը»։