03/02/2022 19:42
Հասարակությունը պետք է դուրս գա քնից ու գիտակցի՝ ռեժիմն ամեն ինչ անում է, որ Հայաստանում վերջնականապես ձևավորվի ավտորիտար ու տոտալիտար համակարգ. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանում իշխանություն չկա, ուղղակի կա «կապիտուլյանտների ռեժիմ»:
«Ես այն կարծիքին չեմ , որ այսօր կամ երեկ են սկսվել դատաիրավական համակարգի դեմ ռեժիմի ոտնձգություններն ու ճնշումները. դեռ 2019-ի մայիսին նրանք շրջափակեցին դատարանները, դրանից հետո մեծ արշավ գնաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Մի բան պարզ է՝ հասարակությունը պետք է դուրս գա քնից կամ նոկաուտից ու գիտակցի, որ մենք մի կողմից ունենք ռեժիմ, որը սպասարկում է ոչ հայկական օրակարգ, մյուս կողմից էլի ունենք ռեժիմ, որը, հակառակ ժողովրդավարական արժեքներին, ամեն ինչ անում է, որ Հայաստանում վերջնականապես ձևավորվի ավտորիտար ու տոտալիտար համակարգ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, հաջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, դատարան է եկել:
Նա նշեց՝ եթե դատարանն առաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ ու պետական շահով, շինծու գործը պետք է «ջրվի», եթե ոչ, ապա ևս մեկ անգամ կապացուցվի, որ իշխանությունները ճնշումների են գնում:
«Սա տևական պայքար է լինելու, ու այդ պայքարում պարտվելու է նա, ով ավելի շուտ իր սկզբունքներից կնահանջի կամ ավելի շուտ կհոգնի»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: