03/02/2022 12:49
Ապարանի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու
Կառավարությունը հաստատեց Էկոնոմիկայի նախարարության և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում կնքվելիք պայմանագրի ձևը:
Ներդրումային ծրագրով Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե անելու են ամեն ինչ, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել:
Այսօր կնքվել է 24 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր, որի նպատակն է ձեռք բերել ճոպանուղի: