03/02/2022 22:05
Ավստրիայի կանցլերը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայում գազի գնի թանկացմանը նպաստելու մեջ
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հայտարարել է, որ Ռուսաստանը միտումնավոր չի լցրել Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստները, ինչը հանգեցրել է գազի գնի չափազանց մեծ աճի։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու «Գազպրոմը» համաձայնեցված մարտավարություն են վարում։ Պահեստարանները «պայմանականորեն» են լցվել, ինչը հանգեցրել է գազի գնի «դրամատիկ» աճի։ Գազամատակարարումն ապահովված է, բայց գնի պատճառով իրադրությունը լարված է։ Գազն այժմ առավել, քան երբևէ, թանկ է»,- ասել է Նեհամմերը։