03/02/2022 12:14
Կորոնավիրուսով վարակվածների 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. համակարգը լարված ռեժիմով է աշխատում. նախարար (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
Նա ասաց, թե օրական դեպքերի թվերը շարունակական աճում են, այսօր հաստատվել է 4388 նոր դեպք:
«Այս պահի դրությամբ ունենք 1543 հոսպիտալացված քաղաքացի, որոնցից 256-ն է պատվաստված», - նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե թվերի աճ են կանխատեսում, ունեն որոշակիի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. առողջապահական համակարգն անցնում է մահճակալաների ծավալմանը:
«Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում», - նշեց նա:
Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 46,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստման տոկոսը շատ ցածր է. պետք է ամեն ջանք գործադրել, որ թիվն աճի: