04/02/2022 13:00
Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատավորը մերժել է Բախշիյանի փաստաբանների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Բորիս Բախշիյանի պաշտպանները երեկ միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին։