04/02/2022 18:22
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ է ընտրվել Եղիշե Կիրակոսյանը
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը:
Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:
Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:
Կիրակոսյանի թեկնածությանը սատարել է նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Քվեարկությամբ նա ընտրվել է փոխնախագահ: