Արդյոք կուրությունը խանգարում է ինձ իմ պաշտոնական լիազորությունները պատշաճորեն կատարելու հարցում. Արտակ Բեգլարյան

04/02/2022 10:41

Արդյոք կուրությունը խանգարում է ինձ իմ պաշտոնական լիազորությունները պատշաճորեն կատարելու հարցում. Արտակ Բեգլարյան


Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թեև ամիսներ շարունակ ականջիս շշուկներ էին հասնում, որ զանազան մարդիկ տարբեր շրջանակներում պնդում են, թե իբր ես չեմ կարող բարձրաստիճան (հատկապես՝ պետական նախարարի) պաշտոն զբաղեցնել կուրության պատճառով, սակայն լուրջ չէի վերաբերվում դրանց՝ համարելով անտեղյակության, կարծրատիպերի և, միգուցե որոշ դեպքերում, քաղաքական ճղճիմ ամբիցիաների ու խանդի դրսևորումներ: Քանի որ հիմա այդ պնդումը հրապարակայնացվել է հանրային գործչի (Տիգրան Պետրոսյանի, ընդ որում՝ նախկին ակնաբույժ) կողմից, ստիպված եմ անդրադառնալ դրանց և նրա այլ պնդումների՝ միաժամանակորեն պատասխանելով այլոց անգիտակցական և դիտավորյալ սխալ պնդումներին իմ կուրության շուրջ:

1. Նախ, ինչ-որ տեղ ուրախ եմ, որ ինձ քննադատողները հիմնականում այլ «խոցելի» տեղ չեն գտնում, և միամտաբար կամ դիտավորյալ մատի փաթաթան են սարքում հաշմանդամությունս: Անգրագե՞տ եմ... Գող-ավազա՞կ եմ... Գոռոզ ու իշխանամո՞լ եմ... Անտարբե՞ր եմ... Խաբեբա՞ եմ... Դիլետա՞նտ եմ... Թե՞ իրական պետական գործչին ոչ հարիր որևէ էականորեն բացասական գիծ ու բիծ ունեմ: Եթե որևէ մեկի մոտ սուր կամ քրոնիկ քաղց կա ինձ քննադատելու, ապա խորհուրդ կտայի գոնե մի քիչ բովանդակային ու գործառութային քննադատություն հնչեցնել, որի հիմքերը, համապատասխան մտավոր կարողությունների առկայության դեպքում, կարելի է գտնել աշխարհի ցանկացած պաշտոնատար անձի մասով: Անկեղծորեն, ես միայն ուրախանում եմ, երբ լսում եմ սրտացավ ու կառուցողական քննադատություն իմ որևէ որոշման, գործողության կամ խոսքի հանդեպ՝ սիրով վերլուծելով այն, որպեսզի շտկեմ սխալներս ու բարելավեմ կատարողականիս մակարդակը, քանի որ ինձ համար պետական պաշտոնն ինքնանպատակ չէ, և ես առաջնորդվում եմ Հայրենիքիս համար ծառայության իմ սկզբունքներով ու արդյունքներով:
 
2. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ կերպով բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում պետական նախարարի իմ պարտականությունների պատշաճ կատարմանը: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե ձեր պատկերացրած տեսողական հիմնական խնդիրները ես ինչպես եմ հաղթահարում, որպեսզի դրանք որևէ կերպ չազդեն ծառայությանս որակի վրա. գիտե՞ք, որ շատերիցդ ավելի լավ եմ համակարգիչ օգտագործում, որ բոլոր փաստաթղթերին անձամբ ծանոթանում եմ և ստորագրում էլեկտրոնային կերպով, որ ցանկացած փաստաթուղթ կարող եմ արագորեն լուսապատճենել ու ընթերցել համակարգչով կամ հեռախոսով, որ ելույթներս երբեք չեմ ընթերցում, որ բոլորիցդ բազմապատիկ անգամ ավելի լավ հիշողություն ունեմ, որ իմ լսողությամբ շատ ավելի տեղեկություններ եմ հավաքագրում և նրբություններ նկատում ու վերլուծում շրջապատում, քան՝ շատերդ՝ տեսողությամբ, որ ըստ կարիքի կարողանում եմ լրիվ ինքնուրույն կերպով տեղաշարժվել ցանկացած տեղանքում, և այլն, և այլն: Հիմա կարո՞ղ եք բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում, եթե ոչ՝ օգնում ծառայությանս...
Ասեմ, որ աշխատանքային հարաբերություններում միակ ուղղությունը, որտեղ որոշակի դժվարություններ եմ ունենում կուրության պատճառով, արարողակարգն է կոնկրետ միջոցառումների ժամանակ: Իսկ այդ պարագայում էլ ինձ ուղեկցող օգնականս գրեթե ամբողջությամբ լրացնում է տեսողական բացը, այնինչ արարողակարգային մանրամասները ես համարում եմ ոչ բովանդակային ձևականություններ, սակայն նույնիսկ այդ դժվարությունների պայմաններում իմ արարողակարգային վարքով չեմ զիջում պաշտոնատար անձանց գերակշիռ մեծամասնությանը:
 
3. Խոստովանեմ, որ իմ կողմից զբաղեցրած որևէ պետական պաշտոնում երբևէ կարիք չի եղել դիպուկահարի կամ վարորդի գործառույթ կատարել, բայց համոզված եմ, որ մի օր տեխնոլոգիական լուծումները նույնիսկ դրանք են հնարավոր դարձնելու կույրերի համար: Ուստի, եթե կարծում եք, թե այդ կարողություններն են ինձ պակասում արդյունավետ պետական պաշտոնյա լինելու համար, ուրեմն՝ մի քիչ էլ համբերեք...
 
Ի դեպ, կասե՞ք, թե արդյոք կուրության պայմաններում ավելի հեշտ էր Մարդու իրավունքների պաշտպան լինել, այն էլ՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու առաքելությամբ, թե՞՝ պետական նախարար... Հաջորդ հարցս ուղղեմ այն անձանց, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ ընտրությունից առաջ կուլիսներում դեմ էին արտահայտվում իմ թեկնածությանը զուտ կուրության հիմքով. արդյո՞ք կարողացել եմ առնվազն արդարացնել ձեր հիմնավոր սպասումները և հաղթահարել կուրության հարուցած տեխնիկական դժվարությունները իմ մտավոր ու բարոյական որակների հաշվին:
 
4. Ի՞նչ եք կարծում՝ կա՞ որևէ բարձրաստիճան պաշտոն (այդ թվում՝ պետական նախարարը), որի համար ֆիզիկական կարողություններն ու տեխնիկական ձևականություններն ավելի մեծ կարևորություն ունեն, քան՝ մտավոր կարողություններն ու բարոյական արժեքները: Վերջիվերջո, արժե հիշել հայտնի ասացվածքը. «լավ է կույր աչոք, քան՝ կույր մտոք»... Եթե անկեղծորեն համամիտ եք այս ասացվածքի հետ, ապա կխնդրեի նույն անկեղծությամբ ասեք, թե Արցախում քանի պետական պաշտոնյա կգտնեք իմ ունեցած բազմակողմանի ու խորը կրթությամբ պետական կառավարման ու քաղաքագիտության ոլորտներում, քանիսը՝ իմ աշխատանքային փորձով ու արդյունքներով, քանիսը՝ իմ վերլուծական կարողություններով, քանիսը՝ իմ խոսքի գրագիտությամբ, քանիսը՝ իմ բարոյական արժեքներով ու սկզբունքներով, քանիսը՝ իմ սրտացավությամբ: Առանց իմ որևէ գործընկերոջ վիրավորելու կամ համեմատվելու բացասական միտման՝ անհամեստորեն պնդեմ, որ հաստատ վերջին շարքերում չեմ, որում կհամոզվեք նույնիսկ չոր կենսագրությանս ծանոթանալուց հետո: Ահա հղումը՝
Ցավոք, կուրության հիմքով ինձ քննադատողների առնվազն ճնշող մեծամասնությունը նույնիսկ միջին պատկերացում չունի, թե ինչ են պետությունն ու պետական կառավարումը, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները...
 
5. Էլ չեմ խոսում Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու կարգավորումների մասին, որոնց համաձայն՝ արգելվում է խտրականություն որևէ հիմքով, իսկ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար հաշմանդամությամբ պայմանավորված սահմանափակում չկա: Արդյո՞ք պատահական ու անիրատեսական են ներպետական ու միջազգային նման կարգավորումներն ու իրավունքները:
 
6. Հետաքրքիր է՝ ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե դուք ինչ պետք է անեք, որ մեր պետությունը դառնա հավասար հնարավորությունների միջավայր, որ մեր հազարավոր հաշմանդամ հայրենակիցներ (ի դեպ, նաև զինվորական) հնարավորություն ունենան ոչ միայն առօրյա արժանապատիվ կյանքի, այլև՝ իրենց ներուժը ծառայեցնելու Հայրենիքին: Թե՞ կարծում եք, որ հաշմանդամներն արդեն անպետք մարդիկ են հասարակության համար, որ մենք պետք է տնից դուրս չգանք, կրթություն չստանանք, ընտանիք չկազմենք, չաշխատենք, պետական որևէ պաշտոն չզբաղեցնենք... Ո՛չ, սիրելինե՛րս, սխալվում եք, հաշմանդամները պետք է լինեն այս հասարակության լիիրավ (կրկնում եմ՝ լիիրավ) անդամներ, և այդ հարցում յուրաքանչյուրից շատ բան կա կախված՝ առնվազն արդար ու արդյունավետ ընկալումների ձևավորման տեսքով: Իսկ դուք գիտե՞ք, որ կյանքում հաջողությունների հասած հաշմանդամներն Արցախում գլխավորապես իրենց անձնական ջանքերով են հաղթահարել և հաղթահարում բազմաթիվ միջավայրային խոչընդոտներ՝ և՛ ֆիզիկական, և՛ ընկալումային բնույթի, իսկ մեր երազած պետության մեջ ոչ ոք միայնակ չպետք է մնա միջավայրային խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին և բոլորի ներուժը պետք է առավելագույնս իրացվի հանուն Հայրենիքի ու ժողովրդի:
Ավելին, եթե նման պայմաններում որևէ հաշմանդամություն ունեցող անձ կարողանում է ավելի մեծ ծառայություններ մատուցել Հայրենիքին ու ժողովրդին, քան՝ բազմաթիվ սովորական անձինք, արդյո՞ք դա չի նշանակում, որ տվյալ անձը շատ ավելի մեծ ջանքերի ու կարողությունների միջոցով է հասել այդ մակարդակին, քան նույն մակարդակին հասնում են սովորական անձինք: Ուստի, կարծում եմ, գիտակից ու սրտացավ մարդիկ պետք է առաջնահերթորեն ուրախանան, երբ տեսնում են արդյունավետորեն աշխատող պետական գործիչ, այն էլ՝ հաշմանդամ:
 
7. Հիմա անդրադառնամ ինձ աշխատանքից ազատելու ոմանց անհիմն պնդումներին կամ բաղձանքին:
 
• Նախ, պետական նախարարի պաշտոնից ինձ ազատելու գործնականում երկու ճանապարհ կա՝ Հանրապետության նախագահի կողմից և իմ դիմումով: Նախագահ Հարությունյանը շատ լավ գիտի իմ ուժեղ և թույլ կողմերը, իմ մասնագիտական կարողություններն ու բարոյական արժեքները, ինչպես նաև գիտի, որ պետական պաշտոնն ինձ համար ծառայության հնարավորություն է, ոչ թե՝ ինքնահաստատվելու կամ այլ նյութական ու ոչ նյութական անձնական խնդիրներ լուծելու միջոց: Նախագահը գիտի նաև իմ դիրքորոշումը, որ պատրաստ եմ առանց որևէ նազուտուզի լքել դիրքս, եթե ինքն այդպես որոշի: Քանի դեռ Հանրապետության նախագահը որոշում չի կայացրել ինձ աշխատանքից ազատելու, ուրեմն նպատակահարմար է գտնում իմ պաշտոնավարումը պետական նախարարի դիրքում:
 
• Իսկ ես ինքս դիմում կգրեմ աշխատանքից ազատվելու մասին այն դեպքերում, երբ զգամ, որ կա՛մ ինձնից անկախ կամ կախյալ պատճառներով չեմ կարողանում պատշաճորեն կատարել իմ պարտականություններն ու աշխատանքային նպատակները, կա՛մ այլ աշխատանքով կարող եմ ավելի արդյունավետ կերպով ծառայել Հայրենիքիս ու ժողովրդիս: Քանի դեռ նման դիմում չեմ գրել, ուրեմն նշված երկու իրավիճակներից ոչ մեկն առկա չէ:
 
8. Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հնարավորության մասին զրույցներին, ապա այստեղ ևս սխալ մեկնաբանությունների ու շահարկումների պակաս չկա:
 
• Նախ, զարմանում եմ ոմանց շտապողականության վրա, երբ պետությունում այսքան շատ ու հրատապ հիմնախնդիրներ են սպասում բոլորիս սրտացավ ու քրտնաջան աշխատանքին, ինչպես նաև երբ դեռ որևէ հստակություն չկա առաջիկա քաղաքական գործընթացների բնույթի ու ժամկետների առումով:
 
• Վերջին ասուլիսի ժամանակ (հունվարի 18), լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեցի, որ չեմ բացառում ընտրություններին իմ մասնակցությունը: Շատերը մեկնաբանեցին այդ ասածս ինչպես ուզեցին կամ ինչպես իրենք նկատի կունենային:
 
• Իմ պատասխանի կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը Ազգային ժողովի հնարավոր արտահերթ ընտրությունների մասին է, քանի որ խոսքիս մեջ նշել եմ, որ իմ կարծիքով պետք է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական - ընտրություններ տեղի ունենան, և դրանից հետո չեմ բացառել առաջիկա ընտրություններին մասնակցությունս: Իսկ նախագահական հնարավոր ընտրություններին որևէ մեկի մասնակցության մասին նույնիսկ խոսելն անլուրջ եմ համարում առկա անորոշությունների պայմաններում:
 
• Պետք է հաշվի առնել, որ պարզապես չեմ բացառել մասնակցությունս ընտրություններին, քանի որ հիմք չունեմ բացառելու, ոչ թե հայտարարել եմ որոշմանս մասին: Դեռ վաղաժամ եմ համարում դրա մասին լրջորեն մտածելու:
 
• Վերահաստատում եմ դիրքորոշումս, որ դեռ Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի առաջնային դերակատարներ, պետք է վերջնականապես հստակեցնեն քաղաքական գործընթացների բոլոր մանրամասները, որից հետո, ըստ անհրաժեշտության, ես որոշում կկայացնեմ որևէ քաղաքական գործընթացի իմ հնարավոր մասնակցության և դրա ձևաչափի վերաբերյալ: Այո՛, ես ունեմ և՛ սահմանադրական ու բարոյական իրավունք, և՛ ասելիք ու անելիք, և՛ անցած համապատասխան ճանապարհ, և՛ բավարար հանրային վստահություն, որպեսզի ինձ թույլ տամ ակտիվ մասնակցություն ունենալ ցանկացած քաղաքական գործընթացի, սակայն նման որոշումները կայացնելու եմ ըստ անհրաժեշտության և պատշաճ ժամանակահատվածում:
 
Իսկ հիմա իմ գլխավոր անելիքը պետական նախարարի դիրքում պարտականություններիս պատշաճորեն կատարումն է, ինչի համար չեմ խնայում իմ մտավոր ու ֆիզիկական կարողությունները և գերագույն հաճույք եմ ստանում Հայրենիքիս ու ժողովրդիս համար ձեռքբերված հերթական արդյունքի կապակցությամբ: Ես իմ էությամբ ծառայող եմ և այդպիսին էլ կմնամ ողջ կյանքումս:
 
Հ.Գ. Իմ մտավոր կարողությունների վրա կասկածող անձանց հրավիրում եմ կույր (մտքով) շախմատ խաղալու, ֆիզիկական կարողությունների վրա կասկածողներին՝ Արարատի գագաթը բարձրանալու, իսկ սահմանափակությունները շրջանցող լուծումներ գտնելու կարողության վրա կասկածողներին՝ փաստահավաքությամբ զբաղվելու: Կցում եմ համապատասխան լուսանկարները, ինչպես նաև հորդորում հետաքրքրվողներին լսել հայերենով իմ TedX ելույթը՝ հաշմանդամության ու իմ կյանքի ճանապարհի մասին»:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:24 23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով Այսօր, 14:16 Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում Այսօր, 14:12 Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Այսօր, 14:11 Ավան. հեռացվում են քաղաքի տեսքը աղավաղող գովազդային վահանակները Այսօր, 14:08 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 13:55 Շատերը չեն հասկանում, թե հունվարից տրանսպորտի գինն ում համար ինչքան է թանկանալու, բայց, միևնույն է, մի օր սոցիալական բունտ պայթելու է. Իզաբելլա Աբգարյան Այսօր, 13:40 ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, որոնցից շատերն ինձ սիրում են իմ խառնվածքի և երբեմն՝ անհարկի համարձակության համար. Աղազարյան Այսօր, 13:31 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Փաստեր՝ Քոչարի որդուց ու փաստաբանից Այսօր, 13:28 Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար Այսօր, 13:09 Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես Այսօր, 13:03 Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան Այսօր, 12:59 Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:46 Թաիրովի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում մարիխուանա է պահել Այսօր, 12:39 Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը Այսօր, 12:34 Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը Այսօր, 12:29 Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 12:28 Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական Այսօր, 12:22 Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Այսօր, 12:14 Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար (Տեսանյութ) Այսօր, 11:57 Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա Այսօր, 11:51 Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Այսօր, 11:40 «Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. ՌԴ-ից էին վերադարձել Այսօր, 11:34 «Օրենքով գող» Պզոն արդարացվել է Այսօր, 11:24 «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Այսօր, 11:16 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան Այսօր, 11:10 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա Այսօր, 11:05 Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը մահացել է Այսօր, 10:56 ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Սողոմոնյան Այսօր, 10:51 Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը Այսօր, 10:48 Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Այսօր, 10:46 Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը Այսօր, 10:44 Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե» Այսօր, 10:33 Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն Այսօր, 10:27 Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք» Այսօր, 10:24 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան 19/11/2024 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 19/11/2024 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա 19/11/2024 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից 19/11/2024 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ 19/11/2024 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության

Տվյալ բաժնի վերջին նյութերը