05/02/2022 10:44
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք. արձանագրվել է 13 մահ
Փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք: Կատարվել է 8857 թեստավորում, առողջացել՝ 2132 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 501 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1552 է. նախորդ օրն արձանագրվել է 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 13 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում։