07/02/2022 10:11
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. Փաստաբան
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...
Արդարությունը միևնույն է հաղթելու է», - գրել է փաստաբանը:
Նշենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատ էր արձակվել 2021-ի դեկտեմբերին 70 մլն դրամ գրավի դիմաց: