07/02/2022 16:37
Մի՞թե մենք սրան արժանի ենք. մեղավորները հատուցումը Աստծո կողմից տեսնելու են. Մանվել Փարամազյան
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կարծիքով՝ իրեն կալանավորելու որևէ տրամաբանություն չկա։
«Ես համոզված եմ՝ մեղավորները հատուցումը Աստծո կողմից տեսնելու են։ Մենք արդար ու ազնիվ մարդիկ ենք»,- «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ գնալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
Նա նշեց, թե այն, ինչի միջով այսօր անցնում են, արժանի չեն։
«Մի՞թե մենք սրան արժանի ենք, մենք պատերազմ տեսած, գյուլլեքի մեջով անցած, թուրքեր մեջով անցած մարդ ենք, ի՞նչ անենք այս պետության համար, լավ»,-նշեց Քաջարանի քաղաքապետը։
Փարամազյանն ասաց, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչը կալանքի հետ համատեղելի չէ. դատարանի թույլտվությամբ պետք է մեկներ Գերմաինա, որ բուժում ստանար, սակայն այսօր որոշում է կայացվել իրեն կալանավորելու։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանն այսօր որոշում է կայացրել կրկին կալանավորել Փարամազյանին. նա ազատ էր արձակվել 2021-ի դեկտեմբերին՝ 70 մլն դրամ գրավի դիմաց: