07/02/2022 10:29
Ստեփանակերտի օդանավակայանի տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով, հայտնում են Արցախի ՏԿԵ նախարարությունից։
Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին: