Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չի համարում. Դեսպան

07/02/2022 11:39

Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չի համարում. Դեսպան


Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ ընդգծելով, որ Բրիտանիան լիովին աջակցում է Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների պատմության, վերջին երեք տասնամյակներին իրականացված աշխատանքի և ընթացիկ դինամիկայի մասին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի դեսպանը գոհունակությամբ արձանագրել է երկկողմ կապերի աճը առևտրի և բիզնեսի ոլորտում, մշակութային կյանքում և մարդկանց միջև, ինչպես նաև՝ կանաչ զարգացման ու կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հավակնոտ մոտեցումներին աջակցելու բնագավառում:

Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը դեսպան Գալագերը համարում է իր և Հայաստանում իր ղեկավարած դեսպանության կարևոր առաջնահերթությունը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ բրիտանական կառավարությունն այժմ աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը:

- Պարոն դեսպան, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Բայց կարծում եք՝ այդ կարճ ժամանակահատվածն իսկապես արտացոլո՞ւմ է հայ-բրիտանական հարաբերությունների ողջ պատկերն ու խորությունը: Ինչպե՞ս կբնութագրեք հայ-բրիտանական հարաբերությունները մեր օրերում:

- Շնորհակալություն հարցի համար: Համաձայն եմ, որ Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերությունները շատ ավելի երկար տարիների պատմություն ունեն, քան 30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. վերջին, իսկ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո Հայկական ԽՍՀ-ին ամենանշանակալի աջակցություն ցուցաբերած երկրներից էր, մասնավորապես երբ վարչապետ Մարգարեթ Թետչերը 1990 թվականին այցելեց Հայաստան և Գյումրիում պաշտոնապես բացեց Լորդ Բայրոնի անվան դպրոցը: Այդ ժամանակից ի վեր մենք բազմաթիվ նախարարական այցեր ենք ունեցել: Դրանցից ամենավերջինը անցյալ տարվա փետրվարին Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախկին նախարար Ուենդի Մորթընի այցն էր Երևան և Վանաձոր: Հուսով եմ, որ ապագայում ևս կլինեն նման բարձրաստիճան այցեր:

Իհարկե, մեր երկրների միջև կապերն ու ընդհանուր պատմությունը շատ ավելի ընդգրկուն են, քան կառավարությունների միջև կապը: Ինձ շարունակում է զարմացնել ինձ հանդիպած այն հանրաճանաչ հայերի քանակը, ովքեր ուսանել են Միացյալ Թագավորության համալսարաններում: Աճում են կապերը երկկողմ առևտրի և բիզնեսի ոլորտում, մշակութային կյանքում և մարդկանց միջև, ինչպես նաև՝ կանաչ զարգացման ու կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հավակնոտ մոտեցումներին աջակցելու բնագավառում:

Այսպիսով, կարծում եմ, որ առաջիկայում՝ գալիք 30 տարիների ընթացքում և դրանից հետո, Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ավելի շատ հնարավորություններ կունենան փոխհարաբերություններն ու շփումները մեր ժողովուրդների և մշակույթների միջև է՛լ ավելի զարգացնելու ուղղությամբ միասին աշխատելու համար:

- Հետաքրքիր է լսել նաև Ձեր մեկնաբանությունն այն մասին, թե առհասարակ ի՞նչ հետաքրքրություններ ունի Մեծ Բրիտանիան Հայաստանի հետ հարաբերություններում, մեր տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում: Որո՞նք են, Ձեր կարծիքով, հայ-բրիտանական հարաբերությունների գլխավոր առաջնահերթությունները:

- Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ աջակցություն կառավարման և տնտեսական բարեփոխումներին, երկկողմ առևտուր, մշակութային և կրթական նախաձեռնությունների միջոցով մարդկանց միջև ավելի ամուր կապերի խթանում և աջակցություն կլիմայի փոփոխության նվազեցման հավակնոտ պարտավորություններին:

Ուրախ եմ, որ կարողացանք աջակցել Հայաստանի կառավարության՝ բարեփոխումներին ուղղված ջանքերին՝ կիսելով բրիտանական փորձը: Կարծում եմ, որ սա դրական ներդրում է ունեցել վերջին տարիներին կառավարման և ժողովրդավարացման ոլորտում Հայաստանի գրանցած տպավորիչ առաջընթացի մեջ:

Ես նաև քաջատեղյակ եմ, որ վերջին 18 ամիսներն անչափ դժվար են եղել Հայաստանի համար՝ COVID-19-ի և Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության պատճառով: Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որն ուղղված է հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: Մենք նաև ֆինանսավորում ենք տրամադրել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ սահմանամերձ համայնքներում մասնագիտական ուսուցման և հոգեբանական աջակցության միջոցով դիմակայունությունն ամրապնդելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ, Միացյալ Թագավորությունը դրական ներդրում ունի Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացման գործում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել կառավարության, խորհրդարանի և գործարար կառույցների հետ՝ բացահայտելու այն ոլորտները, որոնցում մեր փորձը կարող է դրական փոփոխություն մտցնել:

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն քննադատական տեսակետները փորձագետների կողմից, որ Հայաստանը և Մեծ Բրիտանիան կարող էին ավելին անել երկկողմ հարաբերություններում առկա բավական մեծ ներուժը իրացնելու համար՝ առաջին հերթին ընդլայնելով հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտը, որն առայժմ բաղկացած է մոտ 10-12 համաձայնագրերից, հուշագրերից և հայտարարություններից, և ավելի շատ համաձայնագրեր ու այլ փաստաթղթեր ստորագրել ռազմավարական ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու և ակտիվացնելու մասին: Կամ գուցե շատ աշխատանք է իրականացվում, բայց դրա մասին շատ չի՞ խոսվել հրապարակայնորեն:

- Դա այն է, ինչի ուղղությամբ մենք ներկայումս աշխատում ենք և ինչը ես կարևոր առաջնահերթություն եմ համարում իմ և Հայաստանում իմ ղեկավարած դեսպանության համար: Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայումս համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք այս մասին լրացուցիչ հայտարարություններով հանդես գալ:

- Բրիտանիայի կառավարության Միջազգային առտևրի վարչության հաղորդած տվյալներով՝ 2020 թ. հունիս-2021 թ. հունիս ժամանակահատվածում Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը (արտահանում + ներմուծում) կազմել է 64 մլն բրիտանական ֆունտ ստեռլինգ (ավելի քան 87 մլն ԱՄՆ դոլար): Ինչպե՞ս կարող են Երևանը և Լոնդոնը ընդլայնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները: Կա՞ն արդյոք մասնագիտական վերլուծություններ կամ կանխատեսումներ, թե ինչ ճանապարհով կարելի է խթանել առևտրատնտեսական հարաբերությունները:

- Անշուշտ, Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ առևտրի հետագա ընդլայնման հնարավորություն կա: Սա մի բան է, որի ուղղությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք: Հայաստանը հայտնի է իր զարգացող ՏՏ ոլորտով, և վերջին ամիսներին մենք դրական ազդանշաններ ենք տեսել ընկերությունների կողմից՝ երկու ուղղություններով ընդլայնելու իրենց գործունեությունը:

Աճի մյուս կարևոր ոլորտը վերականգնվող էներգիան է: Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցել մաքուր էներգիայի ոլորտի խթանմանը։ Ներկայումս մենք օժանդակում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Գործարարության աջակցման գրասենյակի հետ համագործակցությանը՝ Հայաստանում գործարար ոլորտում կանաչ զարգացման սկզբունքներն ինտեգրելու հնարավորությունները բացահայտելու նպատակով: Այս աշխատանքը մի քանի նպատակ է հետապնդում՝ շրջակա միջավայրի պահպանում, ավելի կանաչ զարգացման հեռանկարների բացահայտում և հայկական ընկերությունների մրցունակության խթանում միջազգային մակարդակում: Բրիտանական ընկերությունները նաև գործակցել են Հայաստանի իշխանությունների հետ՝ ցանցերի արդիականացման ոլորտում և Երևանի քաղաքապետարանի հետ՝ մաքուր էներգիայի նախաձեռնություններին շուրջ:

Այսպիսով, կարծում եմ՝ կան բազմաթիվ հնարավորություններ երկկողմ առևտրի ընդլայնման համար՝ ինչպես վերը նշված, այնպես էլ՝ ավելի լայն շրջանակ ընդգրկող ոլորտներում:

- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվելո՞ւ են: Եվ նախատեսվա՞ծ են արդյոք բարձր մակարդակի այցեր Մեծ Բրիտանիայից Հայաստան մոտ ապագայում:

- Մենք նախատեսում ենք մի շարք միջոցառումներ իրականացնել 2022 թվականի ընթացքում՝ նշելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պարզ է, որ համաճարակային իրավիճակն այս պահին խոչընդոտում է ցանկացած լայնածավալ միջոցառման կազմակերպմանը: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ կկարողանանք ամռանը կազմակերպել Նորին Մեծություն թագուհու ծննդյան ավանդական երեկույթը, որը կարևոր հնարավորություն կլինի նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Ես նաև անհամբեր սպասում եմ հունիսին Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականի այցին, որն իսկապես հետաքրքիր իրադարձություն կլինի: Ինչ վերաբերում է բարձրաստիճան անձանց այցերին, ապա, իհարկե, հուսով եմ, որ այս տարի ևս նման այցերի հնարավորություններ կլինեն:

- Կուզեի՝ անդրադառնայինք նաև Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումներին և հետպատերազմական իրավիճակին 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Ինչպե՞ս է Միացյալ Թագավորությունը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը: Այլ խոսքերով՝ ո՞րն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի և մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բազմիցս հրապարակայնորեն արված այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, քանի որ Ադրբեջանը լուծել է այն: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց չկա 44-օրյա պատերազմից հետո:

- Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Մենք նաև մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, ականազերծումը և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը: Տարածաշրջանի հետագա կայունության և բարեկեցության համար կենսականորեն կարևոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ:

- Մենք եռակողմ աշխատանքային խմբի գործընթացների նկատմամբ որևէ անմիջական վերահսկողություն չունենք, սակայն սահմանազատման, սահմանագծման և տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթացը կդիտարկենք որպես դրական քայլ: Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների զարգացմանը:

- Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նոր երկկխոսություն է սկսվել երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 14-ին Մոսկվայում: Ի՞նչ դեր կարող է խաղալ Միացյալ Թագավորությունը այս գործընթացում որպես միջազգային հարաբերությունների կարևոր դերակատար:

- Ինչպես նախորդ հարցին տրված պատասխանի դեպքում՝ այս պարագայում էլ պիտի ասեմ, որ Միացյալ Թագավորությունը բանակցային գործընթացի մաս չէ, բայց մենք դրականորեն կդիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց: Ըստ հաղորդագրությունների, երկու կողմերն արդեն դրական քայլեր են անում հարաբերությունների վերագործարկման ուղղությամբ: Կարծում եմ՝ երկու երկրների ժողովուրդների միջև շփումների և համագործակցության հաստատման հնարավորություն ընձեռող գործողությունները լավ քայլ են, և բաց սահմանները երկու երկրներին իրենց ներուժը իրացնելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:38 Մխչյան գյուղում տուն է այրվել Այսօր, 17:24 Փաշինյանը հայտնել է՝ որն է «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նպատակը․ որ ուսանողներին ու դասախոսներին «տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկները չխանգարեն» Այսօր, 17:14 ՊՆ-ն անուններ է հրապարակել՝ Հայաստանի հավաքականից ովքեր են դուրս եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Այսօր, 17:00 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացնելու Ջերմուկում Այսօր, 16:49 «Հարկ վճարողը հերոս է», իսկ իրականում՝ հարկային տեռորի գործադրում, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 16:36 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք Այսօր, 16:14 Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Այսօր, 16:11 Նոր Կյանքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Այսօր, 15:47 Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել Այսօր, 15:22 Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 15:06 Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները Այսօր, 14:48 Աննա Հակոբյանը Զելենսկու կնոջ հետ ներկա է եղել Վատիկանում հրապարակային գլխավոր ունկնդրությանը (Տեսանյութ) Այսօր, 14:31 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվել է Այսօր, 14:28 Փող չկա, տրանսպորտը չթանկացնելու ձև չկա, բայց Երևանի ամանորյա զարդարանքի համար 1.4 միլիոն դոլար կա. Գրիգորի Երիցյան Այսօր, 14:24 23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով Այսօր, 14:16 Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում Այսօր, 14:12 Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Այսօր, 14:11 Ավան. հեռացվում են քաղաքի տեսքը աղավաղող գովազդային վահանակները Այսօր, 14:08 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 13:55 Շատերը չեն հասկանում, թե հունվարից տրանսպորտի գինն ում համար ինչքան է թանկանալու, բայց, միևնույն է, մի օր սոցիալական բունտ պայթելու է. Իզաբելլա Աբգարյան Այսօր, 13:40 ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, որոնցից շատերն ինձ սիրում են իմ խառնվածքի և երբեմն՝ անհարկի համարձակության համար. Աղազարյան Այսօր, 13:31 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Փաստեր՝ Քոչարի որդուց ու փաստաբանից Այսօր, 13:28 Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար Այսօր, 13:09 Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես Այսօր, 13:03 Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան Այսօր, 12:59 Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:46 Թաիրովի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում մարիխուանա է պահել Այսօր, 12:39 Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը Այսօր, 12:34 Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը Այսօր, 12:29 Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 12:28 Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական Այսօր, 12:22 Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Այսօր, 12:14 Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար (Տեսանյութ) Այսօր, 11:57 Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա Այսօր, 11:51 Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Այսօր, 11:40 «Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. ՌԴ-ից էին վերադարձել Այսօր, 11:34 «Օրենքով գող» Պզոն արդարացվել է Այսօր, 11:24 «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Այսօր, 11:16 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան Այսօր, 11:10 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա Այսօր, 11:05 Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը մահացել է Այսօր, 10:56 ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Սողոմոնյան Այսօր, 10:51 Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը Այսօր, 10:48 Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Այսօր, 10:46 Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը Այսօր, 10:44 Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե» Այսօր, 10:33 Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն Այսօր, 10:27 Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք» Այսօր, 10:24 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից

Տվյալ բաժնի վերջին նյութերը