Արցախի դատախազության տվյալները՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վնաս կրածներին պետական աջակցության տրամադրման մասին

07/02/2022 20:28

Արցախի դատախազության տվյալները՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վնաս կրածներին պետական աջակցության տրամադրման մասին


Արցախի դատախազությունը տեղեկություններ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

 «2021 թ. հունիսի 3-ին Արցախի կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը:

Հաշվի առնելով տարածված դժգոհությունները՝ 2021 թ. օգոստոս ամսից Արցախի դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը:

Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը.

Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքիների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ Արցախի վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը:

Հիշյալ աղյուսակում բերված վիճակագրությունը բավականին խոսուն ու համոզիչ տվյալներ է պարունակում այն մասին, որ գործընթացում առկա են, մեղմ ասած, խնդիրներ ու թերություններ: Նախ, որոշ դեպքերում վնասված կամ կորսված կենդանիների ու մեղվաընտանիքների ընդհանուր թիվը գերազանցել է տվյալ վարչատարածքային միավորումում նախապատերազմյան շրջանում հաշվառվածների թվին: Առանձին դեպքերում, եթե այն նույնիսկ չի գերազանցել, ապա պատկերված վիճակագրությունն ինքնին բավարար է թվերի անտրամաբանական ու առերևույթ կեղծ լինելը փաստելու համար:

Օրինակ՝ ըստ բերված վիճակագրության՝ Շահումյանի շրջանում կորսվել կամ վնասվել է խոշոր եղջերավոր անասունների 44,5 տոկոսը, մանր եղջերավոր անասունների 45,6 տոկոսը, հաշվառված 2367 մեղվաընտանիքի փոխարեն կորսվել է 3796 մեղվաընտանիք, Քաշաթաղի շրջանում հաշվառված 6632 մեղվաընտանիքներից կորսվել է 5846-ը կամ 88 տոկոսը, Ասկերանի շրջանում կորսվել է հաշվառված խոզերի 64 տոկոսը, մեղվաընտանիքների՝ 82,8 տոկոսը:

Տպավորություն է, որ Հադրութի շրջանից ընդհանրապես մանր կամ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, մեղվաընտանիքներ չեն տարհանվել, կորսված խոշոր եղջերավոր անասունների թիվը 2034-ով գերազանցում է հաշվառվածների թվին, կորսվել է մանր եղջերավոր անասունների 91,9 տոկոսը, կորսված խոզերի քանակը գերազանցում է հաշվառվածին ավելի քան 2,5 անգամ, իսկ մեղվաընտանիքներինը՝ 2,7 անգամ:

2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների տնտեսությունների հաշվառման գրքերը մեծ մասամբ չեն տարհանվել, ուստի այդ համայնքների բնակիչներին պատկանած կենդանիների ու մեղվաընտանիքների քանակի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները հիմնականում ձևավորվել են շահառուների հայտարարությունների կամ բնակիչներից ստացված տեղեկությունների կամ վկայությունների հիման վրա: Դատախազական ստուգումների ընթացքում մի շարք համայնքների ղեկավարներ իրենք անձամբ են կասկածի տակ առել իրենց կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը՝ դրանք ներկայացնելու պահին ելակետային ու փաստաթղթային հիմքի բացակայության պատճառով:

- Նույնպիսի մոտեցում է որդեգրվել նաև կաթնատու և մսատու կենդանիների ու մեղվաընտանիքների ոչնչացման կամ կորստի դեպքերի հաշվառման պարագայում: Նման դեպքերը որպես կանոն որևէ մեկի կողմից չեն արձանագրվել, այդպիսի փաստերի հիմնավորման հիմքում դրվել են միմիայն շահառուների հայտարարությունները: Համայնքների բնակիչները տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների այն մասին, որ այս կամ այն շահառուն պատերազմի օրերին և դրանից հետո իրեն պատկանող անասունները, մեղվաընտանիքները տեղափոխել էր Հայաստանի Հանրապետություն կամ վաճառել էր դրանք կամ միսը օգտագործել անձնական նպատակներով, մինչդեռ այդ անձինք նույնպես դիմել են գործադիր իշխանությանը՝ դրամական աջակցություն ստանալու համար: Հատկանշական է, սակայն, որ շահադիտական դրդումներից ելնելով, քաղաքացիների մոտ ձևավորվել է նման տեղեկությունները գաղտնի պահելու փոխշահավետ շարժառիթ՝ «ես չեմ հրապարակում կամ բարձրաձայնում քո արարքները, իսկ դու՝ իմը» խոստման տեսքով:

Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչը «մեղադրել» է համայնքի ղեկավարին անասունների քանակը իրական թվի համեմատ ավելին չներկայացնելու համար՝ «քեզանից ի՜նչ է գնում», «հո՞ դու չես վճարողը», «տես՝ մնացածները ոնց են իրենց բնակիչներին աջակցում» կեղծ հայտարարություններով:

- Արցախի կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված կարգը նախատեսում է նաև աջակցության չափի առավելագույն շեմ (եթե անասունների մեծ քանակի պատճառով մեկ միավորի համար սահմանված աջակցության չափի ու անասունների քանակի արտադրյալը գերազանցում է սահմանված առավելագույն շեմը), այդ պատճառով արձանագրվել են նաև դեպքեր, երբ աջակցության հայտերը ներկայացվել են տարբեր անձանց անուններով:

- Առանձին դեպքերում ի հայտ են բերվել նաև առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման մասին վկայող տվյալներ, որոնց հիման վրա Արցախի դատախազության կողմից հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են Արցախի քննչական կոմիտե։ Դատախազական ստուգման ընթացքում հաճախակի են հայտնաբերվել այնպիսի դեպքեր, երբ թեև փաստաթղթերում ներառված տեղեկությունները իրականությանը չէին համապատասխանում, սակայն իրականում դրանք ոչ թե համայնքի ղեկավարի դիտավորյալ գործողությունների, այլ բնակչին վստահելու և նրա տրամադրած բանավոր տեղեկություններով ղեկավարվելու հետևանք էին:

Այսպիսով, 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ խնդրահարույց են կառավարության սոցիալական քաղաքականության շահառուների շրջանակը և նրանց տրամադրվող աջակցության ծավալները որոշելու մեթոդաբանությունը, անարժանահավատ են տեղեկությունների ստացման աղբյուրները, ինչպիսի մոտեցումները իրենց հերթին մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, նպաստավոր պայման են հանդիսանում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական փաստաթղթերի կեղծման և հափշտակությունների տեսքով հանցավոր արարքների կատարման համար։ Այն խնդիրները, որոնք ներկայացվել են վերը, կրում են համատարած բնույթ և էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ շահառուների շրջանակը և աջակցության ծավալը որոշելու հարցում:

Վերոգրյալը թույլ է տալիս փաստելու, որ Արցախի կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված՝ 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը ճիշտ կազմակերպելու և աջակցության իրական հասցեատերերի շրջանակն ու ծավալը որոշելու համար անհրաժեշտ է վերանայել տեղեկությունների հավաքագրման եղանակը, աջակցության կարիք ունեցող անձանց շրջանակը որոշելու մոտեցումները կամ փոփոխել աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու նպատակայնությունը՝ յուրաքանչյուր կասկածահարույց անհատական դեպք ենթարկելով մանրակրկիտ ստուգման:

Ակնհայտ է, որ այս գործընթացում թույլ տրվող ենթադրյալ չարաշահումների, խախտումների կամ անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման ելակետային աղբյուրների անկատար լինելու հետևանքով առաջնահերթ տուժում են կամ նման վտանգի ենթարկվում են բարեխիղճ ու օրինապաշտ քաղաքացիները, այդուհանդերձ, այս իրավիճակում հանրային շահը մասնավորի նկատմամբ պետք է դիտարկել որպես գերակա, քանզի խոսքը պետական բյուջեի բավականին մեծ միջոցների հնարավոր վատնման, փոշիացման կամ հափշտակության մասին է:

Այս գործընթացի օրինականությունը պարզելու ուղղությամբ դատախազության կողմից ուսումնասիրությունը և ստուգումները շարունակվում են, իսկ արդեն վեր հանված խնդիրների ու թերությունների վերաբերյալ առաջիկայում գրավոր հաղորդում է ներկայացվելու Արցախի Հանրապետության գործադիր իշխանությանը»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:09 Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես Այսօր, 13:03 Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան Այսօր, 12:59 Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:46 Թաիրովի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում մարիխուանա է պահել Այսօր, 12:39 Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը Այսօր, 12:34 Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը Այսօր, 12:29 Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 12:28 Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական Այսօր, 12:22 Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Այսօր, 12:14 Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար (Տեսանյութ) Այսօր, 11:57 Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա Այսօր, 11:51 Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Այսօր, 11:40 «Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. ՌԴ-ից էին վերադարձել Այսօր, 11:34 «Օրենքով գող» Պզոն արդարացվել է Այսօր, 11:24 «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Այսօր, 11:16 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան Այսօր, 11:10 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա Այսօր, 11:05 Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը մահացել է Այսօր, 10:56 ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Սողոմոնյան Այսօր, 10:51 Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը Այսօր, 10:48 Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Այսօր, 10:46 Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը Այսօր, 10:44 Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե» Այսօր, 10:33 Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն Այսօր, 10:27 Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք» Այսօր, 10:24 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան 19/11/2024 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 19/11/2024 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա 19/11/2024 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից 19/11/2024 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ 19/11/2024 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության 19/11/2024 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց 19/11/2024 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը 19/11/2024 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել 19/11/2024 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) 19/11/2024 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 19/11/2024 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար 19/11/2024 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ 19/11/2024 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) 19/11/2024 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ)