07/02/2022 13:44
Մոսկվայում կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարին» ծանոթանալու նպատակով։
Նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոաարդյունաբերական բլոկի, Х5 Group ընկերության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը։
Ցուցահանդեսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ազգային միասնական տաղավարով կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները: