08/02/2022 16:23
Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր, հայտնում է «Արցախպրեսը»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Դադիվանքի վանահայր Հովհաննես Հովհաննիսյանը ՌԴ խաղաղապահներին պատմել է վանական համալիրի ստեղծման պատմությունը՝ սկիզբ առնող 12-13-րդ դարերից:
«Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատել դա, ինչպես են այսօր գնահատում, և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և հարազատներին»,- ասել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը: