08/02/2022 10:30
«Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել». իշխանությունը դեմ քվեարկեց նվազագույն աշխատավարձի բարձրացմանը (Տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:
«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ասեմ, որ մեր պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել են լույսը, գազը, ջուրը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով:
Կառավարությունը ընդդիմադիրների նախագծին բացասական եզրակացություն է տվել. ռիսկեր է տեսնում:
«Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել», - հայտարարեց Վարդանյանը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. որոշումը չընդունվեց: