08/02/2022 12:14
Երևանում տեղի է ունեցել ռուսական շաշկու մրցույթ՝ նվիրված Հայոց բանակի 30-ամյակին (Լուսանկարներ)
Երևանում տեղի է ունեցել ռուսական շաշկու մրցույթ՝ նվիրված Հայոց բանակի 30-ամյակին։ Մրցույթին մասնակցել են Հայաստանի ուժեղագույն շաշկիստները, նրանցից 7-ը ներկայացնում էին Հայաստանի 4 մարզերը՝ Արարատ, Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք:
Մրցույթն անցել է շատ թեժ և համառ պայքարում, 6 տուրից հետո 5,5 միավորով հաղթող է ճանաչվել Հայաստանի բազմակի չեմպիոն, ԻԴՖ վարպետ Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավել է Հարություն Եղիազարյանը 4,5 միավորով, իսկ լրացուցիչ խաղերից հետո 4 միավոր վաստակած Գևորգ Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր: