09/02/2022 11:08
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք. արձանագրվել է 9 մահ
Փետրվարի 9-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք: Կատարվել է 7297 թեստավորում, առողջացել՝ 3291 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 762 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8108 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1559 է. նախորդն օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 9 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում։